Armenian text to speach

«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։

Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։

Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։

Քասեմը նաև մեղադրել է կառավարությանը «ամերիկյան և իսրայելական հրահանգներին» հետևելու մեջ՝ «Հեզբոլլահը» վերացնելու համար, և զգուշացրել, որ նման զարգացումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։

Նա կոչ է արել «չհանձնել երկիրը Իսրայելի թշնամուն» և «կենտրոնանալ Լիբանանի տարածքների Իսրայելի կողմից օկուպացիայի դադարեցման վրա»՝ «Հեզբոլլահին» զինաթափելու փոխարեն։

«Մենք բազմիցս հայտարարել ենք՝ դադարեցրեք ագրեսիան, դուրս բերեք իսրայելական ուժերը Լիբանանի տարածքից, և դուք մեզանից կստանաք ամեն հնարավոր օգնություն ազգային և ռազմավարական անվտանգության հարցերի քննարկման հարցում», – ասել է Քասեմը։




Լրահոս