Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Report-ի եվրոպական բյուրոն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
«Առաքելության մանդատն է հետևել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի մասին», – ասել է Հիպերը։
Նա հավելել է, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։





























