Ռուբիկ Կարապետի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկար տարիներ հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, իրական ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
Ռուբիկ Հակոբյանը այս պահին կալանավորված է, գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան: Այն մակագրվել է դատավոր 2018թ Նիկոլ Փաշինյանի ակցիաներին «թմբուկ խփող» Դավիթ Արղամանյանին:
Քնար Մանուկյան
























































































