Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Ֆրանսիայի առաջնորդի գրասենյակը նշել է, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»։
Մակրոնը և Զելենսկին վարում են «սերտ և մշտական երկխոսություն», հավելել է Ելիսեյան պալատը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի և բանակի Էլմենդորֆ-Ռիչարդսոն համատեղ բազայում:





























