ՀՀԿ-ն կընդունի՞ ԲՀԿ-ն առաջիկայում լքողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանից  armlur.am-ը հետաքրքրվեց` հնարավոր է՝  ԲՀԿ-ից այլ պատգամավորներ ևս դուրս գան` հետևելով Դավիթ Քոչարյանի օրինակին: Եվ եթե ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները ցանկանան մտնել ՀՀԿ, ինչպե՞ս կընդունի դա պրն Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Քոչարյանը, ով մեծամասնական կարգով ընտրվել է պատգամավոր, ԲՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, թեև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքում է այդ տեղեկությունը` ասելով, որ նա ընդամենը հրաժարվել է պատգամավորական իր մանդատից:

Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում շրջանառվող լուրերի համաձայն` այլ ԲՀԿ-ականներ ևս կլքեն կուսակցությունը, հատկապես գործարար թևի ներկայացուցիչները և նրանց մի մասը կմտնի ՀՀԿ:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ընդհանրապես  լինում են  դեպքեր, երբ որոշ քաղաքական գործիչներ կուսակցություն են փոխել: «Ես անձամբ  լավ չեմ վերաբերվում թե կուսակցությունը լքելուն, թե կուսակցությունից  կուսակցություն մտնելուն: Կուսակցությունից  կուսակցություն փախնողներին լավ չեմ վերաբերվում»,- ասաց  նա` հավելելով, որ կոնկրետ Դավիթ Քոչարյանի հետ կապված պատմությանը տեղյակ չէ:

-Եթե Դավիթ Քոչարյանի օրինակը նախադեպ  դառնա, չե՞ք կարծում, որ կգա մի պահ, երբ ԲՀԿ առաջնորդը միայնակ կմնա իր կուսակցությունում:

-Երևի չէ, որովհետև այդ կուսակցության մեջ մթնոլորտ կա: Լիդերին հավատում են ԲՀԿ անդամները: ԲՀԿ-ն ժամանակին եղել է  իշխանության մաս, ունեցել է լծակներ, որոնք կորցնելուց հետո պարզ է դառնում`  կուսակցությունն ինչ սկզբունքներով է հիմնված, արդյոք գաղափարական հիմքի վրա է  կառուցված: Բոլոր ժամանակներում էլ եղել են պատեհապաշտներ, որոնք ճանճերի նման հավաքվել են կերակրատաշտի մոտ:

-Իսկ ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա՞:

-Ես այդպես չեմ կարծում: ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն չի դառնա: Հեղափոխական ճանապարհով իշխանություն փոխել, դա նրա ոճը չէ: Նա կմնա այլընտրանք,  որը ես դրական եմ համարում:

Սոնա Դավթյան




Լրահոս