Երեկ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը բավականին ուշագրավ պայմաններում է իրականացվել։
Բանն այն է, որ կալանքի միջնորդությանը ներկա են եղել ՀՀ քննչական կոմիտեի 4 քննիչ ու անգամ 4 քննիչի առկայությունը դատական համակարգում զարմանալի ու աննախադեպ են որակել, նշելով, որ նման դեպք չի եղել, որ կալանքի երկարացման միջնորդությանը մասնակցի միանգամից 4 քննիչ։
Ավելին, 3 քննիչները հիմնականում լուռ են եղել 7 հիմանական խոսող քննիչը եղել է Սպարտակ Պողոսյանը։ Ի դեպ դատավորը խոսք ասելու հնարավորություն է տվել Սամվել Կարապետյանին, սակայն վերջինս 9 ժամ տևած քննությունից հետո այնքան հոգնած է եղել, որ ոտքի է կանգնել ու ասել, որ ասելիք չունի, միանում է և կիսում է իր պաշտպանների բոլոր պնդումները։
Երեկ՝ օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի էր ունենում բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը: Ժամը 17։00-ից սկսած դատական նիստը տևել է մինչև ուշ գիշեր, և միայն լուսադեմին հայտնեցին, որ Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Տեղեկացնենք, որ Սամվել Կարապետյանի նիստից առաջ ուժայինները պատ էին կազմել դատարանի մուտքի մոտ, որտեղ մեծաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի:
Հիշեցնենք, որ գործարարը հունիսի 17-ին հայտարարել էր, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-հայտարարել էր Կարապետյանը:
Հայտարարոթյունից օրեր անց նա կալանավորվել է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























