
Նախօրեին ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել. հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական զորամասերից մեկում: Զինծառայող Ֆիրդովսի Ֆիկրաթ Նասիբովը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: