Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
«Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։ Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ պետությունների ղեկավարները կկենտրոնանան ուկրաինական կարգավորման քննարկման վրա։ Նրա խոսքով՝ Պուտինը և Թրամփը կքննարկեն նաև երկկողմ համագործակցությունը տնտեսական ոլորտում։





























