Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել․«Հայաստանի ազգային հավաքականի անդամները` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, պատանիների Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հովհաննես Հովհաննիսյանը, պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Սերյոժա Բարսեղյանը զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության` Բանակի կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ):
Մեր ծանրորդներին մաղթում ենք ուժ, տոկունություն ու հաղթանակներ»։

























































































