ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ` երիտասարդ մի աղջկա հետ զրույցի ժամանակ, սաստիկ զայրացավ: Երբ ՀՀԿ-ականները հետաքրքրվեցին, թե ինչն է նրան բարկացրել, Սահակյանը պատմեց, որ անծանոթ երիտասարդ աղջիկն իրեն ներկայացել է որպես Շենգավիթի շրջանի ՀՀԿ ակտիվիստներից եւ առաջարկել. «Որ Դուք ինձ ասեք դի՛ր, կդնեմ»: Այսինքն` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` աղջիկը փորձել է ստանալ ՀՀԿ խմբակցության ղեկավարի «դաբրոն»` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու համար:
«ԱՆՊԱՐԿԵՇՏ» ԱՌԱՋԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ