Armenian text to speach

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը․ Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ընթացքում նրան է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը, պնդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նախագահ Թրամփն անձամբ է նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ»,-ասվում է գործակալության նյութում:

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում երեխաների ենթադրյալ առևանգման մասին։




Լրահոս