Վարչապետի և կառավարության հրաժարականից հետո շատ է խոսվում այն մասին, թե Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, թե բազմիցս ասել է, որ չգիտի այդ հարցի պատասխանը:
«Ես գիտեմ, որ մենք բոլորս պետք է շարունակենք մեր աշխատանքը: Դուք տեսնում եք, որ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք չեն թողնում կենտրոնանալ այդ հարցի վրա: Սակայն մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, մինչ նոր կառավարության ձևավորումը: Եթե լինեմ, կշարունակեմ նույն կերպ աշխատել, եթե չլինեմ, կիմանաք հենց Կառավարությունից», – նշեց նա: