Armenian text to speach

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահին՝ 16.08.2025 թ. ժամը 19:30-ի դրությամբ, սկսած 09:30-ից, ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ստորաբաժանումների մասնագետներին՝ իրենց մասնագիտական պարտավորությունները պատշաճ կատարելու և մեր քաղաքացիներին երաշխավորված, անխաթար էլեկտրամատակարարում ապահովելու համար։

Հ.Գ. Եթե կան բնակավայրեր կամ կոնկրետ հասցեներ, որտեղ ունենք էլեկտրաէներգիայի մատակարարման լոկալ բնույթի խաթարումներ (անջատումներ), խնդրում եմ այս գրառման տակ նշել հասցեն, որպեսզի պարզենք մեր դիսպետչերական (կարգավարական) ծառայության աշխատանքի արդունավետությունն ու ներառական գործիքակազմերի արդյունավետությունը»




Լրահոս