Կիրակի օրը «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպում անցկացնելու մտադրություն ունեցող եվրոպացի առաջնորդները չպետք է մոռանան անձեռոցիկների և շաքարի գդալների մասին, իր Telegram ալիքում կատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը տեսանյութ էր հրապարակել գնացքի խցիկից, որտեղ գտնվում էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը, որոնք մայիսի 10-ին մեկնում էին Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Տեսանյութում երևում էր Մակրոնի առջև սեղանին ընկած սպիտակ առարկա, որը նման էր թղթի կապոցի, իսկ Մերցի առջև՝ գդալի կամ փայտիկի նմանվող ինչ-որ բան։ Երբ տեսախցիկները հայտնվել են, առաջնորդները փորձել են թաքցնել առարկաները։

























































































