Պերուի հարավում էվակուացնում են Ուբինաս հրաբխի մոտակայքում բնակվող մարդկանց, քանի որ հրաբուխը սկսել է ուժգնորեն ժայթքել:
Մոխրի ամպերը և թունավոր գազերը բարձրանում են մինչև 4 կմ. տեղեկացնում է bbc-ն: Իշխանությունները հայտարարել են, որ բնակիչներին անվտանգ շրջաններ տեղափոխելու գործընթացը կտևի երեք օր:
Ուբինասը Պերուում ամենաակտիվ հրաբուխներից է: Նրա բարձրությունը կազմում է 5672 մետր:
2006-ին Ուբինասի ժայթքման պատճառով մարդկանց զանգվածային տարհանում է տեղի ունեցել: Այն ժամանակ հաջողվել է խուսափել մարդկանց զոհերից, սակայն մեծ թվով տնային կենդանիներ զոհվեցին: Անցած շաբաթ Պերուի իշխանությունները հրաբխի մերձակա շրջաններում արտակարգ դրություն էին հայտարարել: