Որոշումները հրապարակվել են օգոստոսի 15-ին, որին հրապարակային, որպես պահանջ հնչեց «ներողություն», սակայն ոչ լիարժեք․
Նա եզրակացությունից հետո գրել էր ներողության տեքստ․
«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։
Իսկ Նիկոլ Փաշինյանի որ արտահայտություններն էին, որ հայտնվել էին Հանձնաժողովի թիրախում․
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
ԿԿՀ-ն Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել մայիսի 30-ին Փաշինյանի կողմից արված հետևյալ գրառման առնչությամբ․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Հունիսի 16-ին Փաշինյանը հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է. ««Դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։ Հանձնաժողովը նաև լեզվաբանական փորձաքննություն է իրականացրել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ «դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, և երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ։ Հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառմանը հաջորդող գրառումները՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ այն կիրառվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։ «Վերոգրյալից ելնելով` հանձնաժողովը արձանագրում է, որ Գրառում 1-ը (մայիսի 30-ի գրառում) թեև կատարվել է ի պատասխան քննադատությունների և առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետևանքով ունի կոպիտ և անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։
Նիկոլ Փաշինյանի վարքագծի խախտման եզրակացությունից հետո պատասխանատվությունը միայն հանրային կերպով ներողություն խնդրելն է, որն էլ Փաշինյանը արել է, սակայն մասսամբ չհամաձայնելով։
Մինչ այս գրեթե իշխանության որևէ ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովի կողմից խիստ քննադատման չի արժանացել։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























