Իրավապահ մարմինների աշխատակիցները գիշերվա ընթացքում Վաշինգտոնում ձերբակալել են 68 մարդու՝ հանցավորության դեմ պայքարի դաշնային միջոցառումների շրջանակում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։
«Վաշինգտոնում ավելի քան 300 ձերբակալություն է եղել և այդ թիվն աճում է․ միայն անցած գիշեր մեր դաշնային գործընկերներն ու Կոլումբիայի շրջանի իրավապահ մարմինները 68 ձերբակալություն են կատարել և առգրավել 15 անօրինական հրազեն»,- ասել է գլխավոր դատախազը։
Օգոստոսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի «ազատագրման օր»։ Ամերիկյան առաջնորդը խոստացել է մայրաքաղաքը կրկին հզոր դարձնել։ Նա ընդգծել է, որ «անմեղ մարդկանց վնաս պատճառելու օրերն ավարտվել են»։
Նույն օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ազգային գվարդիա է ուղարկում Վաշինգտոն՝ «օրենքի ու կարգի վերականգնմանը օգնելու համար»։ Ամերիկյան առաջնորդը նշել է, որ այս հարցում օգնելու համար մայրաքաղաքի ոստիկանությունը անցել է դաշնային կառավարության անմիջական վերահսկողության տակ։






























