Գերագույն ընտրական դատարանի տվյալների համաձայն՝ ձայների 91%-ի հաշվարկի արդյունքներով՝ Բոլիվիան «աջ թև է թեքվել» և նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում ընդդիմության երկու թեկնածուներ՝ Ռոդրիգո Պասը և Խորխե Կիրոգան։
Դատարանի ղեկավար Օսկար Հասենտեյֆելը հայտարարել է, որ վերջնական թվերը կհաշվարկվեն առաջիկա ժամերին։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ձայների ավելի քան 50%-ը կամ 40%-ը՝ հաջորդ թեկնածուից 10% տարբերությամբ։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որը նախատեսված է հոկտեմբերի 19-ին։






























