Armenian text to speach

Հարավային Կորեայի նախագահը կարգադրել է պահպանել Հյուսիսային Կորեայի հետ կնքված համաձայնագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը կառավարության նիստում կարգադրել է Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագրերը պահպանել այնտեղ, «որտեղ հնարավոր է»։ Հարավկորեական առաջնորդի խոսքերը մեջբերում է նրա վարչակազմը։

«Իսկական անվտանգությունը հիմնված է խաղաղության պաշտպանության վրա։ Մենք պետք է քաջություն ունենանք և աստիճանաբար քայլեր ձեռնարկենք լարվածությունը նվազեցնելու և բարձր պաշտպանունակությունը պահպանելու համար», – ասել է Լի Ջե Մյոնը։ «Խնդրում եմ համապատասխան մարմիններին պատրաստվել գոյություն ունեցող միջկորեական համաձայնագրերի քայլ առ քայլ կատարմանը՝ սկսելով այն մասերից, որտեղ դա հնարավոր է»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը։

«Եթե փոքր արդյունավետ քայլերի արդյունքները կուտակվեն, ինչպես խճաքարերը, ապա փոխադարձ վստահությունը կվերականգնվի։ Խաղաղության ճանապարհը կլայնանա, կդրվի Հարավի և Հյուսիսի փոխադարձ աճի հիմքը»,- կարծում է նախագահը։ Նա հավելել է, որ միջկորեական հարաբերությունների պահպանումը տարածք է ստեղծում դիվանագիտության համար՝ «արագ փոփոխվող» արտաքին քաղաքականության միջավայրի համատեքստում։

Լի Ջե Մյոնն անդրադարձել է «KPop Demon Hunters» մուլտիպլիկացիոն ֆիլմի հայտնիությանը և հայտարարել, որ նմանատիպ արտադրանքները խթանում են երկրի և դրա պատմության նկատմամբ հետաքրքրության աճը։ Նա համապատասխան գերատեսչություններին խնդրել է հարավկորեական ժամանակակից մշակույթի հետագա առաջխաղացման և աջակցության ռազմավարություն մշակել։




Լրահոս