Armenian text to speach

Չինաստանի հյուսիսում սողանքների հետևանքով 10 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանի ճամբարում սելավների հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս երկուսը անհետ կորած են համարվում, հաղորդում է «Xinhua»-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ըստ տեղեկության՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Բայան-Նուր քաղաքի մոտակայքում։ Սելավներից հետո 13 զբոսաշրջիկների հետ կապը կորել է։ Մեկ մարդ փրկվել է։

Արտակարգ իրավիճակների ծառայության ավելի քան 700 աշխատակիցներ են մասնակցում որոնողափրկարարական գործողություններին։




Լրահոս