Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրներին «համբալ» ասելու համար Փաշինյանին ստիպենցին ներողություն խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի 7-ին Ազգային ժողովում հնչեցրած «սպառնալիքներից» հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում, ըդդիմությանը «ԱԱԾ պադվալներ ուղարկելու» կոչի համար։

Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովը քննության էր առել 2025 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ծագած վեճի բովանդակությունը։ Նիստի ընթացքում մի շարք ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են իր 7 տարիների կառավարման օրոք տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալները և վերհիշեցնում հայտնի «պոզով-պոչով կոռուպցիայի» կենդանուն։

Ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում են ԱՆԻՖ-ում մսխած 25 միլիարդ դրամի և ձախողած աշխատանքների մասին։ Air Arabia, FlyArna, «Լիլիանարմ» ընկերության անբարեխիղճ աշխատանքի, անորակ շինարարության և պետբյուջեից հատկացրած միլիարդների կորստի մասին։
Փաշինյանը փորձում է առանց նյարդային ջղաձգումների պատասխանել, սակայն դահլիճից հնչող «ռեպլիկներին» չի կարողանում անտարբեր անցնել և սկսվում է լեզվակռիվ և փոխադարձ վիրավորանքներ։
Հանձնաժողովը մանրամասն լսել, վերծանել և հատ առ հատ գրի է առել  ԱԺ դահլիճում հնչած յուրաքանչյուր բառ ու նախադասություն, իսկ որպես ապացույց հաշվի են առնվել ԶԼՄ-ների ներկայացրած տեսագրությունները և Ազգային ժողովի ուղիղ եթերի ձայնագրությունը։

Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև նրանց «համբալ»-ով դիմեց։
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ տեղեկացրել էր, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, «համբալ», «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

Ի դեպ պատգամավորին Հանձնաժողովից խոստացել էին բաց և թափանցիկ նիստում քննարկել Փաշինյանի վարքագիծը, սակայն նիստը անցկացվել է գրավոր ընթացակարգով և առանց քննարկման։

Հանձնաժողովը քննության է առել «արա» բառը, որը խոսակցական իմաստով ունի «արա, այ տղա, է՜յ» իմաստները՝ ըստ բացատրական բառարանի։
Քննության է առնվել «համբալ» արտահայտությունը, ըստ հանձնաժողովի եզրակացության բառը նույնանում է  «համալ» բառի հետ, որը բացատրվում է «շալակավոր բեռ տանող մշակ, բեռնակիր»։

Արձանագրվել է, որ «համբալ» բառը  ունի նաև փոխաբերական իմաստ «հիմար, տգետ»։ Ըստ այդմ, նոր և ժամանակակից բառաններում առկա բառիմաստի ընդլայնվածությունից, այն որպես բացասական և վիրավորական բառ ընկալելու հանգամանքից ելնելով՝ Հանձնաժողովն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի կողմից կիրառված «համբալ» բառն ունի վիրավորական նշանակություն։

Քննության առնված հաջորդ արտահայտությունը «մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ պադվալը» խոսքն է։
Այս խոսքերին դահլիճից արձագանքում են՝ առաջինը դու պիտի նստես, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է նույնական արտահայտության կիրառմամբ՝ առաջինը դու պիտի նստես ու դու կնստես(ձայնագրությունը՝ տեսանյութում)։

Հանձնաժողովը կարծում է, որ ՀՀ վարչապետի նշված խոսքը չի կարող հասկացվել որպես պատգամավորին ազատությունից զրկելու ուղղակի սպառնալիք, այլ պետք է դիտարկվի մինչ այդ պատգամավորի հետ առկա երկխոսության և ՀՀ վարչապետի ամբողջ խոսքի բովանդակության համատեքստում։

Ըստ այդմ, Հանձնաժողովը գտել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե նպատակ է ունեցել սպառնալ ԱԺ պատգամավորին, որ նրանք կզրկվեն ազատությունից, այլ ընդգծել է իր կարծիքով ԶԼՄ հրապարակումների հիման վրա միանշանակ հետևություններ կատարելու խնդրահարույց բնույթը և հակադարձել է ըդդիմադիր պատգամավորների խոսքին՝ փորձելով ցույց տալ, որ նրանց հետ կապված առկա են նույնպիսի խնդիրներ, ինչպես որ իշխանության ներկայացուցիչ պաշտոնատար անձանց դեպքում։  Նշված խոսքերի սադրիչ բնույթը հանգեցրել է, ըստ Հանձնաժողովի, ԱԺ պատգամավորի հետ վիճաբանության, որի շրջանակում արդեն ՀՀ վարչապետը պատասխանել է դահլիճի արձագանքին՝ կրկնելով հնչեցրած խոսքերը՝ «առաջինը դու պիտի նստես ու դու կնստես»։

Ստացվում է, որ Հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որը «ԱԱԾ պադվալում փակելու»  սպառնալիքից հետո ԱԺ է  գալիս  ՀՀ Գլխավոր դատախազը և ներկայացնում 2 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու դիմում։ Իսկ այդ պատգամավորները Փաշինյանի հետ վիճաբանող պատգամավորներն են եղել՝ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը։ Այսքանից հետո Հանձնաժողովը խնդրո առարկա համարել է «համբալ» բառը։

Նիկոլ Փաշինյանը 2 վարույթի շրջանակներում էլ թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում և 2-ի համար էլ ներողություն է խնդրել հանրային մակարդակում։

 

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս