Գազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։
Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։
Երկուշաբթի օրը Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում նախատեսվում է միջնորդների հանդիպում՝ Կատարի վարչապետի և արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի մասնակցությամբ, հավելել են «Ալ Հադաթ»-ի աղբյուրները։






























