Քիչ առաջ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն armlur.am-ին հայտնեց, որ այսօր, հավանաբար, կստանա իր պատգամավորական մանդատը:
«Հենց հիմա գնում եմ մանդատիս հետևից»,- ասաց նա և չբացառեց, որ ապրիլի 28-ին`ԱԺ-ի հերթական քառօրյայի ժամանակ, արդեն իրեն կտեսնենք ԱԺ-ում:
Ալեքսանյանն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր նիստ է լինելու, որի ժամանակ արձանագրություն կկազմվի ՀՀԿ ընտրական ցուցակից ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին: