Հայկ Դուրգարյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա ապօրինի՝ խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի` 3.83 գրամ քաշով։
Այնուհետև՝ 2025 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան, այնուհետև Քասախ գյուղում իր՝ «Ինֆինիտի» մակնիշի, «02 HD 202» համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետևանքով հետապնդվել և կանգնեցվել է նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեֆոյանի և Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի Արտաքին զննության ժամանակ՝ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում, վերջինս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը:
Երգչի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան:
Երգչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավ, բացակայելու արգելք:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























