ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գիշերը հարձակվել ծեծի են ենթարկել հայտնի երգիչ Գևորգ Գևորգյանին:
Մեզ հասած տեղեկություններրի համաձայն նրա մոտից հափշտակել են մոտ 250 հազար դրամի օծանելիք:
shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղփոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:
Երևանի քրեական ոստիկանները պարզել են, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































