Սերիալները գռեհիկ են, սակայն դարձել են կյանքի մի մասը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալային բումը Հայաստանում չի հանդարտվում: Ծանոթանալով հայկական հեռուստաալիքերին` հաճախ տպավորություն է ստեղծվում, թե հեռուստասերիալներն ամենապահանջվածն ու ամենամասսայականն են:

Երեկոյան՝ այսպես կոչված, թեժ ժամերին դրանք, պարզապես, մեր հեռուստաէկրաններից չեն իջնում: Մինչդեռ հասարակության կարծիքն ու վերաբերմունքը հեռուստասերիալների հանդեպ միանգամայն այլ է:

Armlur.am-ի հարցումներում մեր համաքաղաքացիները միմիայն բացասական գնահատականներ էին տալիս սերիալներին` ընդգծելով, որ դրանք հեռու են դաստիարակչական լինելուց, գռեհիկ են, դիտողին ոչինչ չեն տալիս, իսկ ժարգոնային բառապաշարը, սպանությունների ու բռնությունների տեսարանները միմիայն հոռետեսական տրամադրություններ են տարածում:




Լրահոս