Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակության տան մոտակայքում հնչած կրակոցներով կան կալանավորվածներ․ ի՞նչ կապ ունի գեներալի հարազատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ  Պռոշյանում հնչած կրակոցների դեպքով կա կալանավորված անձ։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, 2-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`), 1-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով)։

Երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի առավոտյան կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ։

Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ եղել է երկու վիրավոր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Պռոշյանի բնակիչ, 24-ամյա Մամիկոն Դավթյանն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել և համարվում էր գյուղի համեստ ու առաքինի բնակիչ։ Շատերը զարմացած են, թե ինչու և ով կարող էր կրակել նրա վրա։

Նրա ընտանիքը ևս միշտ ապրել է արդար քրտինքով վաստակած հացով։ Ավելին, լուրեր կան, որ կրակոցների գործով անցնում է հայտնի գեներալի որդին։ Այս դեպքից 1 օր հետո երիտասարդ Մամիկոն Դավթյանը հիվանդանոցում մահացավ։

Քնար Մանուկյան




Լրահոս