Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում. Բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ առաջ իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց. «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00–ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի ուղերձը լինելու է նախ երկար, ապա դրական ֆոնի վրա, կարճ ասած բացատրական ելույթ:

Փաշինյանը հանրությանը ներկայացնելու է, թե Վաշինգտոնում ինչ նախաստորագրվեց, ինչ պետք է սպասել, ինչ հնարավորություններ են բացվելու ապագայում: Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը հանրությանն իր ուղերձով ասելու է, որ ապագայում դրախտում են ապրելու:

Հավելենք, որ տևական ժամանակ է քաղաքական լայն շրջանակներում քննարկվում է, որ Փաշինյանն այլևս ռեյտինգի խնդիր չունի, ու հնարավոր է հայտարարարի նաև առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Սակայն, Նիկոլ Փաշինյանի թիմը հերքում ու բացառում է նման սցենարը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս