Armenian text to speach

‹‹Պարեկներն անօրեն պահանջներ են ներկայացնում››. քաղաքացին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականին ահազանգում են այն մասին, որ Պարեկային ծառայության աշխատակիցներն անօրեն պահանջներ են ներկայացնում վարորդներին: Մեզ ահազանգած քաղաքացին հայտնել է հետևյալը. ‹‹Տեխնիկական զննություն չունենալու համար՝ պարեկները վարորդներին տուգանում են, վերցնում տեխպասպորտը:

Այնուհետև՝ ժամանակավոր տեխպասպորտ են տալիս տվյալ վարորդին և 10 օր ժամանակ տրամադրում՝ տեխնիկական զննություն իրականացնելու համար, ինչից հետո վարորդը կարող է հետ ստանալի իր տեխպասպորտը››:

Մեզ ահազանգած քաղաքացին հիշեցնում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նման կետ գոյություն չունի:

‹‹Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքով այդպիսի կետ գոյություն չունի: Որպես օրինակ՝ Երևանի բնակիչ հանդիսացող մեկը Մեղրիում տուգանվում է և գալիս է Երևանում տեխնիկական զննում իրականացնում, որից հետո պետք է նորից հետ գնա Մեղրի իր տեխպասպորտը վերցնելու համար: Սա անօրինական պահանջ է››,- հայտնեց մեզ ահազանգած քաղաքացին:

 

Նանիկ Աղասյան




Լրահոս