Իրավապահ մարմինները մտել են մարզեր, համայնքի ղեկավարները ինչ-ինչ շահագրգռվածության դիմաց վարժական հավաքից խուսափողներին բանակ չուղարկելու համար զինկոմներին կեղծ տվյալներ են տալիս։
Մասնավորապես, վարժական հավաքներին պարտադիր ենթակա գնացող անձիք ՌԴ-ում են, մինչդեռ ԱԱԾ-ն ուշագրավ օպերատիվ տվյալներ է ստացել, որ վարժական հավաքի գնացող անձիք ՀՀ-ում են եղել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ապրիլի 22-ին մեկնարկած 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման զինապարտների գտնվելու վայրի մասին փետրվարի 19-ին զինկոմիսարիատ ներկայացրած անվացուցակների մեջ կատարվել է իրականությանը չհամապատասխանող գրառումներ, որը հաստատվում է համայնքապետերի կողմից։
Մասնավորապես Ա.Լ-ի ,Ն.Շ-ի,Ս.Գ-ի անվան դիմաց կատարվել է «ՌԴ բացակա» գրառումը, սակայն վերջինս 2024թ․ մայիսի 1-ից գտնվում է ՀՀ-ում։ Ավելին, սա միակ դեպքը չէ, իրավապահների ձեռքում մի շարք անձանց տվյալներ ևս կան։ Ձեռնարկված օպերերատիվ հետախուզական միջոցառումներով և կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք տվյալ ժամանակահատվածում գտնվել են իրենց բնակավայրում, սակայն անվանացուցակներում կատարված և իրականությանը համապատասխանող գրառումների արդյունքում վերջիններս խուսափել են վարժական հավաքներին մասնակցելուց։դեպքով զբաղվուն է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Քնար Մանուկյան

























































































