Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է նախնական տվյալներով ինքնասպան եղած գործարարը և ինչ են արձանագրել իրավապահները դեպքի վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ։

Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրում է։

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով ինքնասպան եղած անձը գործարար, բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է, ով առավել հայտնի է էլիտար շենքերի կառուցապատման ոլորտում։

Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանն էլ Shamshyan.com-ին հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասվել է կրակոցի հետևանքով։

Քնար Մանուկյան




Լրահոս