Armenian text to speach

Ուկրաինան հայտարարել է, որ ցանկանում է այսուհետև ևս գազ գնել Ադրբեջանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինան բանակցություններ է վարում ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հետ գազի մղման վերաբերյալ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, դա տեղի կունենա ջեռուցման սեզոնից առաջ: Ըստ УНН գործակալության՝ դրա մասին կառավարության գործողությունների ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը:

«Մենք ներկայում բանակցություններ ենք վարում, ադրբեջանցիները հետաքրքրված են: Եթե մեզ հաջողվի պայմանագիրը ստորագրել, դա կանենք ջեռուցման սեզոնից առաջ»,- նշել է նա:

Գրինչուկը հավելել է, որ դժվար է ասել, թե հիմա քանի հարված են ռուսները իրականացրել SOCAR-ի օբյեկտների վրա:

«Չափազանց շատ հարվածներ են իրականացվում»,- նշել է նա:




Լրահոս