Armenian text to speach

Ռուսաստանը նոր հարձակողական գործողությունների է պատրաստվում. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանը կենտրոնացնում է իր ուժերը մի քանի ուղղություններով և պատրաստվում է նոր հարձակողական գործողությունների։ Իրավիճակն ներկա պահին դեռևս բարդ է։ Դրամասին РБК-Украина-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Իրավիճակը ռազմաճակատում այժմ իսկապես բարդ է։ Այն բնութագրվում է Ռուսաստանի ռազմավարական հարձակողական գործողության շարունակությամբ»,- հայտարարել է նա։

Նա հավելել է, որ հակառակորդը ներկայում վերախմբավորվում է և կենտրոնանում երկու հիմնական ուղղությունների վրա։

Դա Պոկրովսկի ուղղությունն է, որը ռուսների համար որոշիչ է մնում։ Նրանք իրենց ստորաբաժանումները տեղափոխում են Սումիից Զապորոժյեի ուղղություն։ Այսինքն՝ դա կլինի երկրորդ ուղղությունը, որով նրանք նախատեսում են սկսել ակտիվ հարձակողական գործողություններ»,- պարզաբանել է Սիրսկին։




Լրահոս