Հայաստանը կարող է բացատրություն պահանջել ԱՄՆ դեսպանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից այսօր armlur.am լրատվականը հետաքրքվեց` ինչ քայլեր պետք է  ձեռնարկի  Հայաստանը ի պատասխան Ադրբեջանում հավատարմագրված ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի այն հայտարարությանը,  թե  «գրավյալ» յոթ տարածքները պետք է ազատվեն «օկուպցիայից» և վերադարձվեն Ադրբեջանին, որպեսզի  փախստականները կարողանան  իրենց տները վերադառնալ:

Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ   նախ պետք է համոզվել դեսպանի՝ նման հայտարարություն անելու համար, քանի որ առաջին անգամ չէ, որ արբեջանական լրատվամիջոցները  խեղաթյուրում են պաշտոնյաների հայտարարությունը: «Բայց եթե անգամ ամեն ինչ ճիշտ է գրված, չեմ բացառում, որ ԱՄՆ-ի դեսպանի այս հայտարարությունը տեղավորվում է   ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում: Միգուցե Ադրբեջանի իշխանությունններին շահագրգռելու խնդիր կար»,-  կարծում է մեր զրուցակիցը:

Քաղաքագետը վստահ է` ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը  ոչ մի կերպ չի անդրադառնա  ԼՂ բանակցային գործընթացի վրա:

-Բայց չէ՞ որ ԱՄՆ-ը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է և նրա ներկայացուցիչը հարևան երկրում նման հայտարարություն է անում:

-Ադրբեջանում աշխատող Միացյալ նահանգների դեսպաններն առաջին անգամ չէ, որ իրենց երկրին հակասող հայտարարություններ են հնչեցնում, որը կարելի է բացատրել անձնական շահից սկսած վերջացրած սեփական բարեկեցությունը բարելավվելով: Թե ինչու է Ռիչարդ Մորնինգսթարը նման հայտարարություն արել, դժվար է ասել, բայց  ՀՀ-ի ԱԳՆ-ը կարող է հանգիստ  բացատրություն պահանջել Հայաստանում  հավատարմագրված ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնից և կոչ անել Միացյալ Նահանգների  պաշտոնյաներին զերծ մնալ նման հայտարարություններ անելուց, որովհետև այն չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից:

-Իսկ եթե  Ադրբեջանում  հավատարմագրված դեսպանի նման հայտարարությունը բացատրենք ուկրաինական իրադարձությունների համատեքստում`մասնավորապես ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները այդքան  հարթ չեն Ուկրաիանում ծավալվող իրադարձությունների պատճառով, իսկ Հայաստանը  ԱՄՆ-ի և այլ երկների աչքում համարվում է ՌԴ-ի կցորդը:

-Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ Հայաստանին համարում են Ռուսաստանի կցորդը: Բոլորը հասկանում են Հայաստանի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության տեսակետից:  Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հակամարտությանը ուկրաինական դեպքերի   համատեքստում,  այդ երկու տերությունները  անում են ամեն ինչ, որ ուկրաինական իրադարձությունները չանդրադառնան կովկասյան խնդիրների վրա,  իսկ ավելի կոնկրետ`  Հարավային կովկասում երկու տերությունները շահագրգռված են  խաղաղության ու կայունության պահպանմամբ:

-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո  Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տալ բարձր մակարդակով ինքնավարություն: Ինչ է, հանդիպման  միակ «առաջընթացը»  սա՞ է: 

-Ես ուրիշ բանի վրա ուշադրության  կդարձնեի: Երկու երկրների  ԱԳ նախարարները հանդիպել էին նախագահների հանդիպումը  կազմակերպելու համար: Բայց   նախագահների հանդիպման մասին խոսք չկա, հետևաբար պետք է  փաստել, որ հանդիպումն արդյունավետ չի անցել: Հայաստանը մեկ անգամ չէ, որ ասել է`Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ ֆորմատում, հետևաբար Ադրբեջանը պետք է խուսափի նման անիմաստ հայտարարություններ անելուց:

Սոնա Դավթյան




Լրահոս