Armenian text to speach

Եթե գերիների հարցը ներառեինք խաղաղության պայմանագրում, 58 քաղաքացի չէին վերադառնա գերությունից. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանակցությունները սկսվել են 2022թ.–ի գարնանը, մենք այդ հարցը ներառելու համար լրջագույն ջանքեր ենք գործադրել, բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ մեր հայրենակիցների հարցը խաղաղության համաձայնագրում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետոյի հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնդորվել։

Ու դրա արդյունքում է, որ տեքստի շուրջ բանակցություններից ի վերջ 58 քաղաքացի վերադարձել է գերությունից, եթե հարցը մնար խաղաղության պայմանագրին, դա մեծ հավանականությամբ չէր լինի։ Մենք դիվանագիտական մեծ ջանք ենք գործադրում ներկայումս դրա համար»,– ասաց Փաշինյանը։




Լրահոս