Փրկարարները թափանցել են լաստանավ, սակայն կենդանի ուղևոր չեն գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարարներին հաջողվել է Հարավային Կորեայի ափերի մոտ չորեքշաբթի սուզված լաստանավ թափանցել: Սուզորդները զննել են ռեստորանի տարածքը, սակայն կենդանի մարդկանց չեն հայտնաբերել. հայտնում է BBC-ն:

Ուրբաթ առավոտյան հայտարարվել է, որ 25 մարդ զոհվել է, 270-ը համարվում է անհայտ կորած: Ողբերգության հետաքննությամբ զբաղվող քննիչները փորձում են գնահատել լաստանավի անձնակազմի գործողությունները, մասնավորապես՝ պարզել, թե ինչու ուղևորներին չի հրահանգվել ավելի վաղ լքել լաստանավը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին սուզված լաստանավի վրա գտնվում է 475 մարդ, որոնց մեծ դպրոցահասակ երեխաներ էին:




Լրահոս