Armenian text to speach

Զելենսկին ամփոփել է Թրամփի մոտ կատարած այցը. անընդունելի որոշումներ չեն եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սպիտակ տանը այսօր կայացած հանդիպումների ընթացքում Ուկրաինայի համար անընդունելի որոշումներ չեն եղել։ Գործընկերների միջև տեղի են ունեցել բովանդակալից զրույցներ։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ճեպազրույցին։

Մասնավորապես, նրան հարցրել են, թե արդյոք Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Ուկրաինայի համար անընդունելի լուծումներ են առաջարկվել, որոնք կվերաբերեին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ձևաչափին։

«Սա քննարկում է, երկխոսություն գործընկերների հետ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր փաստարկները։ Անընդունելի որոշումներ չեն եղել։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը կատարել է իր աշխատանքը», – պատասխանել է Զելենսկին։

Նաև նա մեկնաբանել է այն պահը, երբ Սպիտակ տանը ցուցադրվել է քարտեզ՝ ընթացիկ ռազմաճակատի գծով։ Նրա խոսքով՝ ինքը վիճել է «օկուպացված տարածքների յուրաքանչյուր տոկոսի համար»։

«Քարտեզի վրա ես ամերիկացի դաշնակիցներին ցույց տվեցի մարտադաշտի իրավիճակը, թե ով է իրականում վերահսկում մարտի դաշտը, մեր հողը, ժամանակավորապես օկուպացված տարածքները», – հավելել է նախագահը։




Լրահոս