Armenian text to speach

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։

«Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ ասել է չինացի դիվանագետը, ըստ ՉԺՀ արտաքին գործերի նախարարության կայքի։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև 2024 թվականին Կազանում կայացած հանդիպումը «նոր խթան է հաղորդել չին-հնդկական հարաբերություններին»։




Լրահոս