Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին հերթին մարդ. ինքնասպան եղած գործարարի ընկերության աշխատակիցները շոկի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Երևանի Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ավտոկայանատեղիում նախնական տվյալներով ինքնասպան եղած գործարար Կարեն Գասպարյանի դեպքը առեղծված է նրա մտերիմների համար։

Մեզ հայտնի դարձավ,որ նա «Կապիտալ Բիլդ» կառուցապատող կազմակերպության բաժնետերերից մեկն էր։ Armlur.am-ը փորձեց զրուցել ընկերության տնօրեն Արման Գունդակչյանի հետ, սակայն ընկերության աշխատակիցները հուզված ձայնով նշեցին, որ այս պահին դա հնարավոր չէ։

Ինքնասպանությու՞ն, սպանությու՞ն, թե՞ այլ խնդիր․ մնում էառեղծված։ Երեկ դեպքից անմիջապես հետո ՆԳՆ Ոստիկանությունից հայտնեցին,որ ժամը 17:37-ին Արաբկիրի համայնքային բաժնում Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Դեմիրճյան 1 հասցեի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա, ձեռքին՝ ատրճանակ: Ահազանգի հետքով դեպքի վայր այցելած իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են տղամարդու՝ քթից ու ականջներից արնահոսող դին: Պարզվել է, որ տղամարդը 1976 թվականին ծնված, Երևանի բնակիչ Կարեն Էդուարդի Գասպարյանն է։ Վերջինս էլիտար շենքերի կառուցապատման ոլորտում է մեծ ճանաչում ունեցել, ավելին նրա հայրիկին է պատկանում Հրաչյա Քոչարի փողոցում հայտնի «Բրավո» ռեստորանը։

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս