Armenian text to speach

Մերցը գովել է Վաշինգտոնում Ուկրաինայի վերաբերյալ հանդիպման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գոհ է մնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, եվրոպական առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից։ «Իմ սպասելիքները ոչ միայն արդարացան, այլև գերազանցվեցին»,- բանակցությունների ավարտից հետո հայտարարել է Մերցը։ Միաժամանակ, նրա խոսքով, արդյունքը «կարող էր նաև այլ լինել», հաղորդում է DW-ն։

Սպիտակ տանը խորհրդակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում նա ներկայացրել է չորս առանցքային ուղերձ. «Առաջին՝ իրական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն այն գագաթնաժողովում, որին մասնակցում է հենց Ուկրաինան։ Նման գագաթնաժողով հնարավոր է միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն։ Այսօր ես կրկնեցի այս պահանջը», – նշել է Մերցը։

«Երկրորդ, նման գագաթնաժողովը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի։ Մենք չգիտենք, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահը կունենա համարձակություն գալ նման գագաթնաժողովի», – շարունակել է նա։

Խոսելով Ուկրաինայի կողմից հնարավոր տարածքային զիջումների մասին՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Կիևին «չի կարելի պարտադրել հրաժարվել տարածքներից» (երրորդ ուղերձը Ուկրաինայի շուրջ Վաշինգտոնի գագաթնաժողովից)։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ «ռուսական պահանջները, որ Կիևը հրաժարվի Դոնբասի ազատ (ռուսական օկուպացիայից – խմբ.) հատվածներից, համապատասխանում է այն առաջարկին, որով ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Ֆլորիդայից»։ «Ինքնիշխան պետությունը չի կարող պարզապես նման որոշումներ կայացնել։ Դա որոշում է, որն ուկրաինացիները պետք է ինքնուրույն կայացնեն բանակցությունների ընթացքում», – նշել է նա։

Մերցը պարզաբանել է, որ եվրոպացի առաջնորդների՝ Թրամփի և Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օգտին տարածքներից հրաժարվելու հարցը չի բարձրացվել։




Լրահոս