Armenian text to speach

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։

«Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և Պուտինի միջև երկկողմ շփում հաստատել՝ առաջիկա ժամերին որոշվելիք վայրում, որից հետո կկայանա Պուտինի, Թրամփի և Զելենսկիի միջև եռակողմ հանդիպում»,-ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ բանակցությունները նախատեսվում է անցկացնել մի շարք հանդիպումների ընթացքում։

«Ես կցանկանայի, որ դրան հաջորդի հանդիպում՝ եվրոպացիների, ինչպես նաև թուրքերի մասնակցությամբ, այսինքն՝ բոլոր նրանց, ում անվտանգությունը կախված է հակամարտության արդյունքից»,-ասել է նա։

Մակրոնը կարծում է, որ բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ է հրադադար, հատկապես հաշվի առնելով, որ գործընթացը կարող է շաբաթներ տևել։




Լրահոս