Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ շատ գոհ է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներից, մասնավորապես՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ ձեռք բերված առաջընթացից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների նախապատրաստման գործում ունեցած առաջխաղացումից։
«Սա այն է, ինչին ես ցանկանում էի հասնել այսօր և ես շատ ուրախ եմ, որ մենք հասանք այդ նպատակին», – ասել է նա՝ պատասխանելով BBC-ի հարցերին։
Վարչապետը նաև ասել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի ջանքերին։
«Այսօրվա օրը ցույց է տվել, որ մենք առաջ ենք շարժվել և ի վերջո, ինձ համար միշտ կարևոր է եղել այն, թե արդյոք մենք հասնում են իրական առաջընթացի», – ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը «միասնության իրական զգացում» է տվել եվրոպական առաջնորդների, Զելենսկու և Թրամփի միջև։
Սթարմերը նշել է, որ «Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի»։
























































































