Armenian text to speach

Թրամփն ու Զելենսկին նվերներ են փոխանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։

«Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին մականի համար, ինչպես նաև նվիրեց (Զելենսկուն – խմբ.) Սպիտակ տան խորհրդանշական բանալիները», – ասվում է Զելենսկիի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։




Լրահոս