Armenian text to speach

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո:

«Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները վճարում են դրա համար ՆԱՏՕ-ի միջոցով», – ասել է Ռուբիոն հարցազրույցում, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։




Լրահոս