Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը, Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո, սկսել են շատ ավելի խորը մոտեցում ցուցաբերել ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը, հատկապես Ալյասկայում կայացած հանդիպումից հետո, շատ ավելի խորը մոտեցում են ցուցաբերում այս ճգնաժամի կարգավորմանը՝ հասկանալով, որ անհրաժեշտ է վերացնել բուն պատճառները, ինչի մասին մենք՝ նախագահ [Ռուսաստանի Վլադիմիր] Պուտինը, անընդհատ խոսում էինք»,- ասել է նա։

























































































