Ապրիլի 25-ին տեղի կունենա ռևանշ մենամարտ առաջին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն 34-ամյա ռուսաստանցի Դենիս Լեբեդևի (25−2, 19 КО) և այդ գոտու նախկին «սեփականատեր», 41-ամյա պանամացի Գիլյերմո Ջոնսոնի (39−3−2, 31 КО) միջև. տեղեկացնում է championat.com-ը:
Այս բռնցքամարտիկների առաջին հանդիպումը կայացել է 2013-ի մայիսի 17-ին: Այն ժամանակ Լեբեդևը դեմքի շատ ծանր վնասվածք ստանալով պարտվել էր Ջոնսին՝ զիջելով նրան ծանրքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այս հանդիպմանը ներկա գտնվելու համար Մոսկվա կժամանի հայտնի դերասան Միքի Ռուրկը:
Նա Լեբեդևի հետ ծանոթացել է հանրաճանաչ մասնագետ Ֆրեդի Ռոսաչիի մարզասրահում` ԱՄՆ-ում մարզվողական հավաքի ժամանակ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հանդեպ իր նախասիրություններով հայտնի Ռուրքը մշտապես ներկա է լինում բոքսի խոշոր միջոցառումներին: 61-ամյա դերասանն ինքն էլ մասնակցում է սիրողական մենամարտերին: Ռուրքի պրոֆեսիոնալ ռեկորդը կազմում է 6 հաղթանակ` երկու ոչ ոքիի դեպքում: