Երեկ տարածված լուրը, որ «Կապիտալ Բիլդ» ընկերության սեփականատերերից գործարար Կարեն Գասպարյանն ինքնասպան է եղել, շոկային էր: Մարդ, որ կյանքում լուրջ խնդիրներ չի ունեցել, հանկարծ կրակել է ինքն իրեն:
Շենքի բնակիչների պատմելով՝ իրավապահները, երբ եկել են դեպքի վայր անմիջապես տեսախցիկներն են ստուգել, և տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարար Կարեն Գասպարյանը միայնակ մտնում իր ավտոկանայատեղի, փակում է կայանատեղիի դարպասները, նստում մեքենան, փակում դռներն ու լուսամուտները, ապա կրակոցով սպանում իրեն: Քննչական կոմիտեում քրեկան վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ կատարվում է քննություն:
Ինչի՞ց դրդված է գործարարը գնացել այդ քայլին։ Հուսանք այս հարցերի պատասխանը կտա նախաքննական մարմինը, սակայն մինչ այս դեպքը հայտնի շատ գործարարներն են վերջ տվել իրենց կյանքին , սակայն նրանց դեպքերը այդպես էլ մնացել են չբացահայտված։
Ինչու՞ կամ ինչի՞ց դրդված նրանք ինքնասպան եղան։
2018 թվական հուլիսի 9-ին իր տանն ինքնասպան էր եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «Տրանս Գազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան: Ընդ որում, նա ինքնասպանություն գործել էր ՀՀ նախկին վարչապետ, 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ պարգևատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին եղել էր այդ ատրճանակը:Այդպես էլ առեղծխված մնաց, թե հայտնի գործարարը ինչու վերջ տվեց կյանքին։
2015 թվական փետրվարի 16-ին Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասում, տանը՝ սենյակում ինքնասպան վիճակում հայտնաբերվեց 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն էր: Համլետ Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան: Ուստի դժվար չէ պատկերացնել, թե Ամիրխանյանի կառուցած շենքերի գնորդները ովքեր են: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել և դրել ծրարի մեջ: Ավելի ուշ, մինչ իր ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին և խնդրել է, որ այն իր չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին: Գործարարը ունեցել է ահռելի պարտքեր: Ըստ շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը Ավանի աղի հանքի մոտ շքեղ հյուրանոց ունի, որի վրա հսկայական գումարներ է ծախսել: Ըստ խոսակցությունների՝ այդ հյուրանոցի փայատերերի հետ էլ հավանաբար ունեցել է խնդիրներ՝ հետագա ներդրումների կամ վաճառքի գնի հետ կապված: Ամիրխանյանը խոշոր պարտքեր է կուտակել նաև շինարարական ընկերություններին: Իսկ թե ինչ կապ ունեն այս մարդիկ կատարվածի հետ, թերևս կպարզի քննությունը: ՀՀ քննչական կոմիտեում Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
Այս գործարարների դեպքերը այդպես էլ մնացին առեղծված, թե ով կամ ինչը դրդեց հայտնի բիզնեսմեններին գնալ այս քայլին:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































