Armenian text to speach

«Echoes of Our Ancestors». հայկական պատմության և երաժշտության աննախադեպ ուղևորությունը Լոս Անջելեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Echoes of Our Ancestors»-ը բացառիկ երաժշտական-թատերական ներկայացում է, որը կպատմի հայ ժողովրդի պատմությունը՝ 20 կարևորագույն իրադարձությունների միջոցով։ Տարբեր ոճերի ու ժանրերի համադրությամբ այն վերածվելու է երաժշտության, թատրոնի և պատմության համապարփակ սիմֆոնիայի՝ հիշեցնելու մեր արմատների մասին և հարգանքի տուրք մատուցելու նախնիներին։

«Սա սովորական համերգ չէ։ Այն մշակութային ուղերձ է՝ հիշել, թե որտեղից ենք գալիս և հպարտանալ, որ կանք», – ընդգծում է ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արման Նշանյանը։

Համաշխարհային պրեմիերա՝ Լոս Անջելեսում

Համերգ-ներկայացման համաշխարհային պրեմիերան կկայանա սեպտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի հայտնի Greek Theatre-ում, որը համարվում է աշխարհի ամենանշանավոր բացօթյա ամֆիթատրոններից մեկը։ Այն հնարավորություն ունի ընդունելու ավելի քան 6000 հանդիսատես։

«Իմ մտքում հստակ էր՝ այս պատմությունը պետք է ներկայացնել բաց երկնքի տակ, ինչպես հնագույն բալադները։ Տեղ ընտրելու և պայմանավորվելու գործընթացը ամիսներ տևեց, սակայն ես և պրոդյուսեր Ասկո Հակոբյանը չնահանջեցինք: Առհասարակ, ես և Ասկոն միասին մեծ ճանապարհ ենք անցնում՝ միշտ աջակցելով միմյանց», – նշում է Նշանյանը։

Արվեստագետների համախմբում

Բեմում հանդես կգան համաշխարհային և հայկական երաժշտության մեծանուն ներկայացուցիչներ․
Սերժ Թանկյան, Տիգրան Համասյան, Ինգա և Անուշ Արշակյաններ, Սեբու Սիմոնյան, Գառնիկ Սարգսյան, Սոնա Ռուբենյան, Սևակ Ամրոյան, Իզաբել Բայրաքթարյան, Բարսեղ Թումանյան, Նունե Եսայան, Նազենի Հովհաննիսյան, Արմեն Մովսիսյան, Բերջ Կարազյան, Սուրեն Առուստամյան, Լյուդվիգ Իսպիրյան, ինչպես նաև «Հայկյան» երգչախումբը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք։

Նրանք ոչ միայն կատարելու են երաժշտություն, այլև իրենց արվեստով մարմնավորելու են պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ ու արժեքներ։

Ներկայացման առանձնահատկությունները

• Սիմֆոնիկ և ազգային նվագախմբի համադրություն
• Ժամանակակից ու ավանդական պարային բեմադրություններ
• LED էկրաններ և տեսաշարեր
• Մեծամասշտաբ ձևաչափ, որը համեմատվում է Լաս Վեգասի շոուների հետ, սակայն երաժշտության և թատրոնի բացառիկ ինտեգրմամբ։

Շրջագայություն

Պրեմիերայից հետո «Echoes of Our Ancestors»-ը կներկայացվի Երևանում, Կանադայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում և Նյու Յորքում։ Հայաստանում այն կցուցադրվի բացօթյա և անվճար ձևաչափով՝ որպես հարգանքի տուրք նախնիներին, հայրենիքին և ժողովրդին։

Աջակցություն և համագործակցություն

Նախագիծը համախմբել է կարևոր հաստատությունների և անհատների աջակցությունը, այդ թվում՝ University of Southern California-ի Armenian Studies ինստիտուտը, ինչպես նաև նվիրված հայ արվեստասեր ընտանիքներ՝ Տիրան և Գոհար Օհանյաններ, Շուշան Կարապետյան և այլք։

Նրանք բոլորը միավորվել են People of Our Cultural Foundation-ի հովանու ներքո՝ որպես խորհրդի անդամներ՝ նպատակ ունենալով ապրեցնել և տարածել հայ մշակույթը։




Լրահոս