Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աֆրիկացի հայերեն երգող երեխաները Երևանում համերգ կտան․ որքան արժեն տոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աֆրիկայի հանրահայտ Moriox Kids խմբի երեխաների երազանքը վերջապես կատարվեց։

Նրանք իրենց ամբողջ պարային խմբով արդեն Հայաստանում են և, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, սեպտեմբերի 14-ին երեխաները հանդես են գալու համերգային շոու ծրագրով։

Խմբի հայտարարության համաձայն՝ սպասվում է մեծ անակնկալներով, անմոռանալի էներգիայով, տպավորություններով և շոու ծրագրով երեկո։

Համերգի մեկնարկը նախատեսված է ժամը 19։00-ին։ Այն տեղի կունենա Երևանի «Հարսնաքար» կոմպլեքսում։

Տոմսերի արժեքը՝ 7 հազար դրամ։

Դեռ նախորդ տարի Հայաստանում սոցիալական ցանցերի միջոցով հայտնի դարձան Moriox Kids խմբի երեխաները, որից հետո նրանց երազանք դարձավ Հայաստան գալը։

Երեխաների տաղանդների բացահայտմամբ՝ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Moriox Kids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբը գրավել էր տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը։ Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում և երգում կրկներգերը, ինչպես նաև գումարի դիմաց ծննդյան շնորհավորանքներ էին հղում տեսահոլովակի տեսքով։ Տեսանյութերը վիրուսային տարածում էին ստացել Հայաստանում։ Եվ ահա՝ Ռուանդայից Հայաստան եկած երեխաները աշնանը համերգով հանդես կգան։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս