
Վերահսկիչ պալատում ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը. հայտնում է Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը:
Ջոն Հեֆերնը նշել է, որ իրենք արժեւորում են Վերահսկիչ պալատի գործունեությունը, որն ուղղված է հրապարակայնությանն ու թափանցիկության ապահովմանը:
Վերահսկողության մի շարք ոլորտներում Վերահսկիչ պալատի հաջողություններն ակնհայտ են:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները: Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում: